Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գյուղատնտեսական արտադրանքի սերտիֆիկատի կեղծման համար տուգանք կնշանակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տեղական շուկայում սպառվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացումը իրականացնել համապատասխանության գնահատում ունեցող կազմակերպությունների միջոցով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրգանական արտադրանքի պահպանման, փաթեթավորման, վերամշակման և իրացման պայմանների խախտումն առաջին անգամ արձանագրելիս կնշանակվի տուգանք՝ ֆիզիկական անձանց նկատմամբ 3000-5000 դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` 6000-7000 դրամի չափով:

Իսկ ահա օրագանական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման, սերտիֆիկատի կեղծման, մակնշման կարգի խախտման դեպքում՝ տուգանքի չափը ֆիզիկական անձանց նկատմամբ 7000-8000 դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` 9000-10000 դրամի չափով:

Նշենք, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը սկսել է զարգանալ 2000-ական թվականներից, սակայն վերջին տարիներին կտրուկ նվազել է օրգանական գյուղատնտեսական արտադրության մեջ ներգրավված հողատարածքների մակերեսը և արտադրանքի ծավալները։ Այն հիմնականում պայմանավորված է իրացման խնդիրներով, տեղական շուկայում ոչ բավարար պահանջարկով, սերտիֆիկացման գործընթացի հասանելիության հետ կապված դժվարություններով և այլն։

Սյունէ Համբարձումյան