Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գյուղոլորտում արձանագրվող անկման ֆոնին կառավարությունը կրճատում է գյուղատնտեսական ծրագրի աջակցությունը

«Այս ծրագիրը վերաբերում է ինտենսիվ այգիների օժանդակության մեր ծրագրին, որով մենք օպտիմալացնում ենք ծրագիրը»,-գործադիրի նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա հավաստիացրեց, որ ծարգիրն բավական հաջող է ընթանում և կառավարության պլանավորած տարեկան 1000 հեկտար ինտենսիվ այգու փոխարեն անցած տարի եղել է 1669,23 հա ինտենսիվ այգու հայտ, իսկ այս տարի արդեն 900 հա-ի հայտ է ներկայացվել:

«Սա մեզ թույլ է տալիս փոքր ինչ մեղմացնել օժանդակության ծրագիրը, այսինքը նախկին 2 % էֆեկտիվ վարկային տոկոսադրույք ապահովելու փոխարեն, այժմ մի փոքր ավելի քիչ ենք սուբսիդավորելու և ապահովելու ենք 5 % էֆեկտիվ վարկային տոկոսադրույք, իսկ նախկին 50% քեշ բեք-ը՝ փոխհատուցման բաղադրիչը այժմ դառնալու է 30 %: Այս փոփոխության իմաստն այն է, որ նույնիսկ ամենամեղմ սուբսիդավորմամբ մենք վստահ ենք, որ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը կման բավականաչափ բարձր և և մենք կկարողանանք ավելի քիչ հանրային ռեսուրսներ օգտագործելով հասնենք մեր դրած թիրախներին»,-հայտարարեց Քերոբյանը:

Նիկոլ փաշինյանն հիշեցրեց որ տարեկան մինչև 1000 հա ինտենսիվ այգի ունենալը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտարկան թզերից մեկն է: նա հայտարարեց, որ չնայած երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշին՝ գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել, բայց կառավարությունը գիտի թե ինչ անի իրավիճակը շտկելու համար:

Նիկոլ Փաշինյանի և Վահան Քերոբյանի ելույթից պարզ է դատնում որ գյուղոլորտում անկում կա, բայց կառավարությունը նախագիծ է ընդունում որով կրճատվում է ինտենսիվ այգիներ ստեծելու համար նախկինում սահմանված արտոնությունները, բայց վերջիններս հավաստիացրեցին, որ օժանդակությունը կուղղվի գյուոլորտի այլ ճյուղերին: