Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հաճախ են պատահում բաց դեմքերով լուսանկարներ. Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասսայական հերթերի առաջացումը:

Համացանցում շրջանառվող այս և Արցախի հումանիտար ճգնաժամը բնութագրող տարբեր նյութերում հաճախ են պատահում մարդկանց բաց դեմքերով նկարահանած լուսանկարներ ու տեսանյութեր և դրանց, ըստ երևույթին, առանց համաձայնության տարածումը:

Ելնելով վերոնշյալի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացված բազմաթիվ դժգոհություններից՝ Պաշտպանը կրկին կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ հրապարակելուց մարդկանց ավելորդ անհարմարություններ չպատճառելու համար ստեղծված՝ առանց այն էլ բարդ իրավիճակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: