Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հաջորդ ընտրություններում ՔՊ-ն Սիսիանում կառաջադրի Ալիևին. Նաիրա Զոհրաբյան

«Ինձ համար այդ հարցազրույցի շեշտադրումները սպասելի չէին, բայց ես շոկի մեջ չեմ, քանի որ կանխատեսելի է, թե ինչ գործընթաց է սկսվել: Սկսվել է առաջիկա համազգային կապիտուլյացիային հասարակությանը և քաղաքական որոշ ուժերին համապատասխանատու դարձնելու գործընթաց, ինչը, վստահեցնում եմ ձեզ, չի ստացվի»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցին:

Վերլուծելով ՏԻՄ վերջին ընտրությունների արդյունքները՝ բանախոսը հայտնեց. «Ինձ համար զարմանալի չէր, որ Թալինում ՔՊ-ն հավաքեց առավելագույն քվեներ, քանի որ ես գիտեմ, թե այնտեղ ո՞ր կլանն է իր բոլոր օրգանները պատռում ՔՊ-ի համար: Բայց մարդկային առումով ինձ համար շոկ և ողբերգություն էր, որ  թուրքին հանձնած Իշխանասարում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը հավաքում է առավելագույն ձայն: Իշխանասարը հանձնած քաղաքական ուժին գնում և ընտրում է Իշխանասարի բնակիչը»:

Նախկին պատգամավորը չհամաձայնեց լրագրողների այն պնդմանը, թե Իշխանասարում ընտրույթունները կեղծված են՝ ցիտելով Իշխանասար համայնքի ղեկավարի խոսքերը. «Ախպորս գերեզման՝ Իշխանասարը գնացել ու ընտրել է Նիկոլ Փաշինյանին»:

Զոհրաբյանի խոսքով՝ Իշխանասարի ընտրությունների արդյունքներն ուրախացրել էին ադրբեջանցիներին:

«Ես ամաչում եմ այն սիսիանցիների համար, կարծեմ 4600 քվե են տվել, որոնք պալիգոնի վերածված Սիսիանում գնացին և իրենց ձայնը տվեցին Փաշինյանին: Ես չեմ բացառում, որ  հաջորդ ընտրություններում ՔՊ-ն Սիսիանում կառաջադրի Ալիևին և դուք, թրքահպատականե՛ր, կգնաք և մեծ ոգևորությամբ կընտրեք Ալիևին, ես մեկ րոպե անգամ դրանում չեմ կասկածում: Իմ խորին ցավակցությունները այն սիսիանցիներին և այն համայքնների բնակիչներին, որտեղ ՏԻՄ ընտրություններ էին և նրանք կատարեցին արժանապատիվ ընտրություն՝ մերժելով, ՀՀ առաջին նախագահի ձևակերպմամբ, ազգակործան պատուհասին:

Նա քննադատական խոսքեր ուղղեց նաև խորհրդարանական և արտախորհրդարանական իրական ընդդիմադիր ուժերին, որ նրանք չկարաղացան միավորվել և  համայնքներում առաջադրլ միասնական թեկնածու:

«Ասում են՝ բա ինչո՞ւ գնացին ընտրեցին ՔՊ-ին, ո՞րն էր ՔՊ-ի այլընտրանքը: Բացառությամբ 1-2 տեղերի, մենք չտեսանք իրական այլընտրանք, այլ տեսանք Նիկոլի տակդիր, պրակլադկա քաղաքական ուժերի, որնք պատեհ պահին, երբ Նիկոլի ուժերին Սիսիանում կամ այլ տեղ պակասում է 1-2 քվե, խելոք, հնազանդ Նիկոլի փրկողակն են դառնում կոալիցիա կազմելու համար: Նրանք Տիգրան Արզաքանցյանի նման չեն, որ գնան Նիկոլի հետ կզած հանդիպման: Նիկոլը նրանց այլ ֆունկցիա է նախատեսել, ամեն անգամ չի բերում կզարան՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման: Նրանք իբր մերժում են նման տխմարագույն ֆորմատներով հանդիպումները, բայց այսպիսի իրավիճակներում, որպես Նիկոլին այլընտրանք ֆեյք, առաջադրվում են և պատեհ պահին Նիկոլի հետ կազմում կոալիցիաներ կամ հայտարարում, որ ընտրութուններն անցել են ազատ և արդար»,-հայտարարեց Զոհրաբյանը: