Armenia

«Հակապետական, դավաճանական վարքագիծ». հերթական դրվագը

«Ինձ ուղարկեցին մի լրատվականի նյութ, որը վերնագրված էր հետևյալ կերպ «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուսաալիքների դեմ օրենքի նախագիծը»։ Ես անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այս լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց այս հակապետական, խայտառակ, դավաճանական վարքագիծը փոխելու համար… Որովհետև մեր ռուս գործընկերների հետ, երեկ էլ բազմիցս խոսվեց, փոխխոսնակն անդրադարձավ, ՀՌԱՀ նախագահն անդրադարձավ, մենք փայլուն կերպով երկխոսել ենք, նաեւ դեսպանի հետ», ԱԺ-ում Տեսալսողական մեդիայի մասին և Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն ասել է Իմ քայլի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Ռուսական հեռուստաալիքների թեման նոր չէ, երեկ օրինակ իր ելույթում ԲՀԿ պատգամավորներից մեկը նույնպես խնդիրը ներկայացրել էր այնպես, իբր իշխանությունը ներկայացնում է, թե ռուսական ալիքները վտանգում են Հայաստանի անվտանգությունը: Ավելի վաղ նույնպես Հայաստանի «ընդդիմադիր» շրջանակները հեռուստաեթերի կարգավորման գործընթացը ներկայացրել են որպես Ռուսաստանի դեմ քայլ:

Մի կողմ թողնենք այն, որ ռուսական պաշտոնական քարոզչությունը վաղուց գերազանցել է խորհրդային շրջանի քարոզչությանը եւ վերածվել է այնպիսի մառազմի, որից զզվում են անգամ Ռուսաստանում: Մի կողմ թողնենք նաեւ այն, որ 2012 թ. սկսած, այսինքն նախկին վարչակարգի ժամանակներից մինչ օրս անզուսպ քարոզչություն է տարվում Հայաստանի դեմ: Ռուսական եթերի թեման Հայաստանի «ընդդիմության» համար միջոցներից մեկն է՝ իշխանության դեմ իրենց գործողություններում Ռուսաստանին ներքաշելու համար: Կամ էլ կատարում են հրահանգները, այլապես դժվար է հասկանալ, թե ինչպես կարելի է կամավոր գնալ նման քայլի:

Այստեղ ավելի շատ մտածելու տեղ ունի ՌԴ իշխանությունը, քանի որ այդ շրջանակների «շնորհիվ» Ռուսաստանը Հայաստանում կորցնում է հանրային համակրանքի վերջին փշրանքները:

Հայաստանի «ընդդիմության», տվյալ դեպքում նախկին իշխող համակարգի տարբեր խմբավորումները վերջին շրջանում փորձում են հակադարձել այն տեսակետին, որ իրենք ոչ այլ ինչ են, քան հինգերորդ շարասյուն: Մյուս կողմից, նման գործողություններով այդ շրջանակներն ավելի ու ավելի են մեծացնում այդ մտայնությունը:

Football news:

About Lautaro Marotta: He has not shown the slightest desire to leave
Conte on 1:2 with Bologna: Inter's Level is much lower than expected
Jurgen Klopp: Liverpool need three points, not a record. You can't break a record if you think about it all the time
Klopp on 2-0 with Aston Villa: Liverpool are successful because they win difficult matches
Mane on 2-0 with Aston Villa: Liverpool deserved 3 points, but you can't expect 4-5 goals against a good opponent
Salah scored 100 (73+27) points in 116 games in the Premier League. Only Shearer reached this mark faster
Alaves Garitano dismissed after five defeats in a row. The club is in 15th place in La Liga