Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հակասական. ի վերջո ինչ է տեղադրվելու Լաչինի միջանցքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հակասական հայտարարություններ տարածվեցին Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու լուրջ։

Ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը տարածվեցին Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի՝ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ արված հայտարարությունից հետո։

Վոլկովն ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով»։

Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը:

Ստեփանակերտը հայտնեց, որ հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Վոլկովի հետ, որի ընթացքում «վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու»:

Այժմ էլ այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի անվտանգության խորհուրդը։

Ըստ հայտարարության՝ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։

Ն.Հ.