Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հալեպի՝ երկրաշարժից տուժած բնակչության մեծամասնությունը գիշերն անցկացնում է ակումբներում ու եկեղեցիներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գանձասար»ը տեղեկացնում է, որ երկուշաբթի և երեքշաբթի օրերը երկրաշարժի հետցնցումները շարունակվել են, ինչի պատճառով Հալեպի բնակչության մեծամասնությունը ավտոմեքենաների, ազգային միութենական կառույցների, ինչպես նաև պետության տրամադրած ապաստանարանների մեջ է անցկացրել ամբողջ գիշերը։

Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին ևս նյութական վնասներ է կրել, իսկ Քեսապում մեծ վնասներ կրել Ս. Աստվածածին եկեղեցին, վնասված են բազմթիվ տներ:

Հալոպի Կիլիկյանան երկրորդական վարժարանը երկրաշարժի պատճառով նյութական վնասներ է կրել։ Վարժարանի տնօրինությունը որոշել է փակ պահել վարժարանին դռները՝ մինչև համապատասխան մարմիններ ստուգեն կառույցի վիճակը և անհրաժեշտ նորոգման աշխատանքներ կատարեն։

Երեկ առավոտյան Բերիո Հայոց թեմի առաջնորդ Մակար եպս. Աշգարյանը, ընկերակցությամբ Մանուկ վրդ. Պարիխանյանի, ազգայինների և Սիրիայի խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Ռեյիսյանի՝ այցելել է երկրաշարժից փրկված և մարմնական վնասներ կրած հայորդիներին «Ֆրիշօ» հիվանդանոցում։

Սրբազան հայրը, իր հայրական օրհնությունն է տվել և ի խորոց սրտի աղոթել սարսափելի երկրաշարժից Տիրոջ նախախնամությամբ փրկված հայորդիների համար, գոտեպնդելով նրանց և մաղթելով շուտափույթ ապաքինում։