Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը ունենալու է էական հակակոռուպցիոն էֆեկտ․ Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների նախագահները և պաշտոնատար այլ անձինք:

Քննարկվել են Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ մինչ այժմ իրականացված քայլերն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել համակարգի գործունեության, հայտարարագրման գործընթացի հնարավորինս պարզեցման և այլ հարցերի շուրջ:

Վարչապետը կարևորել է վերոնշյալ ինստիտուտի ներդրումը և ընդգծել, որ այն պետության և քաղաքացու հարաբերություններում ունենալու է առանցքային նշանակություն: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստելու է ոչ միայն թափանցիկության ապահովմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, այլ նաև ունենալու է էական հակակոռուպցիոն էֆեկտ: