Armenia

Հանրային սննդի օբյեկտներում խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը

Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: Մի քանի խախտումներ են դիտարկվել Վարդենիս քաղաքի բենզալցակայաններում և շինանյութի խանութներում: Հիմնական խնդիրներն առնչվել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններին, ջերմաչափերին ու ջերմաչափման գրանցամատյաններին: Իսկ Մարտունի քաղաքի մի քանի գազալցակայաններում բացակայել են գծանշումներն ու փակ աղբամանները:Այս մասին հայտնում են կառավարությունից։ 

Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոներում: «Սուրմալու» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարներում բացակայել են գծանշումները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամանները, ինչպես նաև ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հուլիսի 4-ին վերահսկողական աշխատանքներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: Դիտարկումներ են կատարվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիկի մասնաճյուղին պատկանող քաղաքային լողափի տարածքում, որտեղ, սակայն հանգստացողներ չեն եղել։ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում՝ պարետատան կողմից սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել։

 ՀՀ պարետի N 139 որոշման համաձայն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ  կապահովիպատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:

Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում: Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Մարտունի, Վարդենիս քաղաքներում, մշտադիտարկվել են մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ: Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային, ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների, մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ իրականացված խիստ վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ և թերություններ: Մի քանի մարդատար-տաքսիներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում բացակայել է ախտահանիչ հեղուկը։ Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են թերություններ, որոնց վերաբերյալ տեղում տրվել են անհապաղ շտկելու ցուցումներ։ Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոների պահպանման նպատակով, վարորդների և ուղևորների շրջանում կատարվել են լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ, նրանց տրվել են իրազեկող թերթիկներ, իրականացվել բացատրական աշխատանքներ՝ ՀՀ Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և պահպանելու նպատակով: 

Կորոնավիրուսի  դեմ պայքարի շրջանակներում իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր Երևանում 72 ժամով կասեցրել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. այստեղ խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը: Եվս երկու տասնյակ կազմակերպությունների գործունեությունը կասեցվել է 24 ժամով:
Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում արձանագրվել է հետևյալ պատկերը. Մարտունու սննդի շղթայի օպերատորների մոտ որևէ խախտում չի հայտնաբերվել, իսկ Վարդենիսի տնտեսավրողների մոտ հայտնաբերվել են որոշակի թերացումներ՝ աշխատակիցները ոչ պատշաճ են կրել դիմակները, թերի են վարել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները, անձանց միջև չի պահպանվել սոցիալական հեռավորությունը:
Մշտադիտարկումները շարունակվել են հանրապետության ողջ տարածքում: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսվարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը, տրամադրում խորհրդատվություն, տալիս ցուցումներ, հետամուտ լինում դրանց կատարմանը:

Football news:

Salihamijic Pro 8:2 with Barca: Bayern are very happy, but they want more
Recently, Mueller did not want to renew his contract with Bayern. Now he's turning the football around
The baby may get angry and leave. Luis Suarez Miramontes about Messi
Joan Laporta: bartomeu's Words are a manifestation of cowardice and failure
Neuer on Ter Stegen: a Great result for Bayern, but I don't want my teammates to experience this
Messi is painful to watch. He did not help with goals and assists, in his eyes – hopelessness
Barcelona will be fired after Selena 2:8 from Bavaria (Fabrizio Romano)