Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայ-թուրքական հարաբերությունները 2-րդ փուլ են մտնում․ թուրքական ԶԼՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարգարայի՝ դեռևս 1963-ին կառուցված կամուրջը, որ Հայաստանը Թուրքային կապող շահագործման ենթակա հաղորդակցային միակ ճանապարհի բաղկացուցիչ մասն է, ըստ թուրքական լրատվամիջոցների՝ մինչև տարեվերջ կարող է երթևեկության ակտիվ գոտու վերածվել։ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը մեկնարկել է։

«Հայաստանի ու Թուրքայի պաշտոնյաներն այժմ քննարկում են մինչև 2022-ի ավարտն օդային հաղորդակցություն (նախնական միայն բեռնափոխադրումների մասին է խոսվում- հեղ․), ապա նաև սկսելու և Ալիջանի ցամաքային անցակետը բացեկու մասին հարցեը»,- այս մասին գրում է թուրքական «Hurriyet Daily News»-ը՝ հղում անելով Թուրքայի կառավարության սեփական աղբյուրներին։

Ըստ լրատվամիջոցի՝ սա հայ-թուրքական հարաբերությունների երկրորդ փուլի մեկնարկ է նշանակում։
Նշենք, որ Ալիջանը հայկական Մարգարայի հարևանն բնակավայրն է՝ Արաքսի մյուս ափին։

Սևակ Վարդումյան