Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը «Եվրատեսիլին» հանդես կգա 15-րդ համարի ներքո (ֆոտոշարք)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հանրապետության հրապարակում կայացավ 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը։ Հայաստանն այս մրցույթին մասնակցում է 2007 թվականից: Այս տարիների ընթացքում հաղթող են ճանաչվել Վլադիմիր Արզումանյանը՝ 2010-ին եւ Մալենան՝ անցյալ տարի: Հայաստանը  երբեւէ դուրս չի մնացել տասնյակից: Այս տարի Հայաստանը ներկայացնում է Նարեն:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլի» 16 մասնակիցներն անցան կարմիր գորգի վրայով եւ մուտք գործեցին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճ, որտեղ վիճակահանությամբ որոշվեց մրցութային համարների հերթականությունը։

Հարցին՝ որեւէ ազգակցական կապ ունի՞ լեգենդար Ջոն Լենոնի հետ, Իռլանդիայի պատվիրակ Սոֆի Լենոնը պատասխանեց. «Հնարավոր է, որովհետեւ իմ տատիկի տատիկը ապրել է Լիվերպուլում հենց նույն փողոցում, որտեղ՝ Ջոն Լենոնը»:

Ուկրաինայի ներկայացուցիչ Զլատան, ի տարբերություն այլ մասնակիցների, հաղորդավարների հարցերին պատասխանեց իր մայրենի լեզվով՝ ուկրաիներեն, ու պատմեց իր սիրելի թխվածքների մասին: Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Նարեն անգլերեն խոսեց, ու ասաց, որ հավուր պատշաճի կներկայացնի Հայաստանը օտարերկրացի հյուրերին:

Opening ceremony of the Junior Eurovision 2022 took place on Republic Square of Yerevan, Armenia

Կայացավ վիճակահանություն, ըստ այդմ՝ Հայասատանը ելույթ կունենա 15-րդ համարի ներքո: Կիրակնօրյա շոուն կբացի Նիդերլանդների ներկայացուցիչը, իսկ վերջինը ելույթ կունենա Ուկրաինայի ներկայացուցիչը:

Հանրապետության հրապարակում կառուցված տոնական բեմում հանդիսատեսին ներկայացվեց ամանորյա մյուզիքլ: «Մանկական Եվրատեսիլի» 16 մասնակիցներին է տրված գլխավոր տոնածառի լույսերը վառելու պատիվը։

Երեկոյի հաղորդավարներն են 2011 թվականին «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած Դալիթան, հաղորդավար Համլետ Առաքելյանը եւ 2014 թվականին «Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ