Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը հետաքրքրում է կոնֆլիկտաբաններին. փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանը հիմա շատ է հետաքրքրում կոնֆլիկտաբաններին, այդ թվում՝ նաև գիտական առումով, նախ՝ ավելի քան 30 տարի ձգվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, ապա՝ երկրի ներսում ընթացող բուռն քաղաքական-հասարակական գործընթացներով: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց քաղտեխնոլոգ, «Անալիտիկ» վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Մոզոլինին: Նա երկրորդ անգամ է, ինչ Հայաստանում է և իրեն զգում է ինչպես իր մանկության տանը, որովհետև այստեղ իրեն անհոգ և ապահով է զգում :

Անդրադառնալով Ռուսաստանին, փորձագետը նշեց, որ աշխարհում տիրող հակամարտությունների աճի պայմաններում Ռուսաստանի դաշնակիցներն ու մերձակա երկրները Ռուսաստանի համար նոր դերակատարություն և առաջնահերթություն են ձեռք բերում:

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը թեքվում է դեպի Արևելք, իսկ Արևելքը դա ոչ միայն Չինաստանն է, այլ Կովկասը և Կենտրոնական Ասիան: Այս տարածաշրջանների երկրները զարգացման առումով առաջնահերթություն են՝ առաջին հերթին տնտեսական համագործակցության առումով, իսկ տնտեսական կապերը հանգեցնում են քաղաքական ակտիվության, փոխազդեցության»,-նկատեց Անդրեյ Մոզոլինը: Նրա խոսքով, այս ամենը չի կարող լարվածություն չառաջացնել երկրի ներսում: Մի կողմից բարեկամական հարաբերություններ կան Ռուսաստանի հետ, մյուս կողմից խոշոր խաղացողները հետաքրքրված չեն Ռուսաստանի ներկայությամբ և ամրապնդմամբ:

Փորձագետը նշեց, որ ԱՄՆ-ը, Եվրամիության երկրներն իրենց շահերն ունեն հետխորհրդային տարածքում և նրանք իրենց պատկերացումներն ունեն Ռուսաստանի հետ կապված հակամարտության աստիճանի բարձրացման մասին։ Թուրքիան, Իրանը կամ Չինաստանը նույնպես իրենց նախասիրություններն ու շահերը ունեն, որոնք, իհարկե, վառելափայտ են ավելացնելու այս կրակին։ Միաժամանակ Մոզոլինը համոզված է, որ շատ քիչ է մնացել այն պահին, երբ Ռուսաստանն առավել հստակ կձևակերպի իր հետաքրքրությունները՝ մերձակա տարածաշրջանում :

«Անալիտիկ» կենտրոնի աշխատանքի հիմնական ուղղությունը տնտեսության և պետական կառավարման ոլորտներում արդյունավետ լուծումների մշակումն է: Մասնավորապես, խոսքը վերաբերում է հանրային հակամարտությունների կառավարմանը, հակաճգնաժամային միջոցառումների մշակմանը և արդյունավետ հաղորդակցությունների կառուցմանը։ Վերլուծական կենտրոնն ունի աշխատանքային փորձ ոչ միայն Ռուսաստանում, այլև հարևան երկրներում:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ