Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան գործակցության հուշագիր է ստորագրել Կատարի ֆեդերացիայի հետ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան գործակցության հուշագիր է ստորագրել Կատարի ֆեդերացիայի հետ: Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից։

«Բռնցքամարատի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսի շրջանակներում այս օրերին Երևանում էր Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանին, որը նաև Կատարի թագավորի եղբայրն է: 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ հանդիպումներից հետո կողմերը որոշել են գործակցության հուշագիր ստորագրել:

Այսուհետ Կատարի և Հայաստանի բռնցքամարտիկները համատեղ հավաքկներ կանցկացնեն, կլինեն համատեղ սեմինարներ, նաև մարզիչների և մրցավարների վերապատրաստում ու փորձի փոխանակում:
Կատարի ֆեդերացիայի նախագահը նշեց, որ բոլոր տարիքային խմբերի հավաքականների համար Հայաստանը կլինի առաջնային երկիր, որտեղ մեր մարզիկները կանցկացնեն ուսումնամարզական հավաքներ ու փորձի փոխանակում կունենան հայ բռնցքամարտիկների հետ:

Շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանին նաև խոսել է Հայաստանում կայացած IBA-ի կոնգրեսի մասին՝ նշելով, որ հիացած է կազմակերպվածության անչափ բարձր մակարդակով: Կատարի ֆեդերացիայի նախագահի խոսքով  սա մեծ մարտահրավեր է այն երկրների համար, որոնք հետագայում կցանկանան հյուրընկալել այսպիսի մարզական իրադարձություն: Շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանին նաև հիացած է հայերի հյուրասիրությամբ և նշեց, որ ոչ մի երկրում իրենց հյուրերին այսքան գրկաբաց չեն ընդունում: 

Վերջում Կատարի ֆեդերացիայի նախագահը Հովհաննես Հովսեփյանին հրավիրեց Կատար՝ կապերն ավելի ամրամնդելու և Կատարում բռնցքամարտի ենթակառուցվածքներին ծանոթանալու համար»,- ասվում է հաղորդագրությունում: