Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված տեղի կունենա արխիվային նյութերի ցուցահանդես

Հայաստանի կոմպոզիտորների միությունը Հայաստանի ազգային արխիվի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հետ համատեղ կազմակերպում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված արխիվային նյութերի ցուցահանդես, որը կբացվի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Այս մասին հայտնում են Հայաստանի կոմպոզիտորների միությունից։

«Ցուցահանդեսը ներառում է տեղեկատվություն միության ստեղծման, վարչական շենքի և Դիլիջանի Է.Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համալիրի կառուցման մասին: Ցուցադրված կլինեն նաև պատմական արժեքավոր փաստաթղթեր, արխիվային լուսանկարներ և այլ հետաքրքիր նյութեր: Սա հնարավորություն է արժևորելու և հանրայնացնելու միության անցած ճանապարհը` ներկայացնելով նաև մեր օրերում նրա շարունակական գործունեությունը:

Ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 7-ին, ժամը՝ 12:00-ին և հասանելի կլինի շուրջ մեկ ամիս»,- ասվում է հաղորդագրությունում։