Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանից ԱՄԷ մեկնելիս դեռևս պահպանվում է նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջը. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն

Հայաստանից ԱՄԷ մեկնելիս դեռևս պահպանվում է նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջը: Այս մասին պարզաբանում է տարածել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունն՝ ընդգծելով, որ փոփոխության ուժի մեջ մտնելուն պես դեսպանությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

«ՀՀ Կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Փոփոխությամբ ՀՀ համաքաղաքացիական անձնագրեր կրող քաղաքացիները Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից միայն արձանագրության ստորագրումից և ներպետական ընթացակարգերի ավարտից հետո:

Հարգելի քաղաքացիներ, ԱՄԷ մեկնելիս դեռևս պահպանվում է նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջը: դեսպանությունը փոփոխության ուժի մեջ մտնելուն պես կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է պարզաբանման մեջ: