Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանն ու Սլովենիան գործուն քայլեր կձեռնարկեն հարաբերություններում առկա ներուժն առավել արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ

Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հայ-սլովենական հարաբերություններում առկա ներուժն առավել արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության խորացման շուրջ։

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին։ Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր: