Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանում դատարանների բյուջեն մնում է ամենացածրերից մեկը Եվրոպայում. զեկույց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովը (CEPEJ) զեկույց է հրապարակել, որում ներկայացնում է եվրոպական 44 երկրների և 3 դիտորդ պետությունների դատական ​​համակարգերի հիմնական միտումները: Տվյալները ներառում են մինչև 2020թ-ը:

Զեկույցում մասնավորապես նշվում է, որ 2018-2020թթ. ընթացքում անդամ երկրներից ամենաշատը աճել են Հայաստանի, Բուլղարիայի և Մալթայի դատական ​​համակարգերի կատարողական բյուջեները:

Հայաստանը նաև այն երկրների թվում է, որտեղ գրանցվել է դատարանների բյուջեների զգալի աճ ( (+47%, +70% տեղական արժույթով): Հայաստանի բյուջեն ավելացել է, մասնավորապես, սնանկության գործերով դատարանի ստեղծման և դատարանների համակարգչային տեխնիկայի արդիականացման հաշվին։

«Չնայած աճին, որը հատկապես պայմանավորված է աշխատավարձերի և համակարգչային տեխնիկայի վրա ծախսերի ավելացմամբ, Հայաստանում դատարանների բյուջեն մնում է ամենացածրերից մեկը Եվրոպայում»,- ասվում է զեկույցում:

2018-2020 թվականների ընթացքում պրոֆեսիոնալ դատավորների միջին թիվը մեկ աշխարհագրական տարածքի հաշվարկով Հայաստանում նվազել է 69%-ով: Բացի այդ, Հայաստանում 40%-ից ցածր է կին դատավորների և դատախազների թիվը:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում 100,000 բնակչի հաշվով (իրավաբանական անձանց) զգալիորեն ցածր է նաև առաջին և երկրորդ ատյանի ընդհանուր իրավասության դատարանների թիվը: Հատկանշական է, որ նույն խմբում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Դանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Ֆրանսիան և այլն:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ