Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանում գործում են ռուսական կապիտալով 200-ից ավելի ընկերություններ, որոնցից 40-ը՝ խոշոր կազմակերպություններ են, որոնք ներկայացված կլինեն հայ-ռուսական էքսպոյին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հոկտեմբերի 5-ին Երևանում կբացվի «EXPO-RUSSIA ARMENIA 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանի 7-րդ բիզնես ֆորում, այդ կապակցությամբ հոկտեմբերի 3-ին «Արմենպրես» գործակալությունում կայացավ Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի, «Զարուբեժ էքսպո» ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Անատոլի Նիկոլաևի, «Զարուբեժ Էքսպո» ընկերության ցուցահանդեսային նախագծերի ղեկավար Սվետլանա Զաբելինայի ասուլիսը:

Սվետլանա Զաբելինա

Սվետլանա Զաբելինան տեղեկացրեց, որ ցուցահանդեսն անցկացվում է 2008 թվականից, սովորաբար այն անցկացվել է 2 տարին մեկ, բայց հայտնի դեպքերի պատճառով վերջին ցուցահանդեսը կայացել է 2018 թվականին: Այն կազմակերպվել է ՌԴ ԱԳՆ, ՌԴ –ում ՀՀ դեսպանատան, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, ՌԴ առևտրային ներկայացուցչության, ՌԴ ոլորտային նախարարությունների, ՀՀ կառավարության, խորհրդարանական և գործարար շրջանակների, ինչպես նաև ՀՀ արդյունաբերական պալատի և Մոսկվայի արդյունաբերական պալատի, «Մուլտի գրուպ» կոնցեռնի, «Զարուբեժ Էքսպո» ընկերության աջակցությամբ:

Սվետլանա Զաբելինայի հավաստմամբ, էքսպոն բավականին մեծ ընդգրկում ունի, ներկայացված են գրեթե բոլոր ոլորտները, ծանր արդյունաբերությունից՝ ատոմային էներգետիկա, նավթագազային արդյունաբերություն, մետալուրգիայից մինչև գիտություն, կրթություն և առողջապահություն:

Անատոլի Նիկոլաև

Անատոլի Նիկոլաևի տեղեկացմամբ, այս տարի ցուցահանդեսը նվիրված է ՀՀ-ի և ՌԴ-ի դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԱԿ-ը 2022 թվականը հայտարարել է հիմնարար գիտության տարի, ցուցահանդեսում առանձնահատուկ կարևորվել են գիտության և կրթության ոլորտները:

Նրա խոսքով, մեր 2 երկրների տնտեսական համագործակցությունը լուրջ արդյունքներ է ապահովել՝ արձանագրելով շուրջ միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն: «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման էքսպոներից հետո մեծանում է առևտրաարդյունաբերական շրջանառությունը և գրանցվում դրական ցուցանիշներ: Եթե չեմ սխալվում Հայաստանում գործում են ռուսական կապիտալով 200-ից ավել ընկերություններ, որոնցից 40-ը՝ խոշոր կազմակերպություններ են, որոնք նույնպես ներկայացված կլինեն էքսպոյին»:

Այս տարի էքսպոն կներկայացվի նաև օնլայն հարթակով, ֆորումի ընթացքում կկազմակերպվեն տարատեսակ հանդիպումներ, ինչպես գործարար շրջանակների, այնպես էլ՝ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ