Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանում կատարվել է եզակի վիրահատություն

Ուռուցքաբանության ազգային կենտրոն մեկ շաբաթվա տարբերությամբ դիմել է 2 տղամարդ, որոնց մոտ հայտնաբերվել է նույն հիվանդությունը:

54 և 67 տարեկան տղամարդիկ Ուռուցքաբանության ազգային կենտրոն են դիմել այս  սեպտեմբերի սկզբին՝գանգատվելով պարանոցի վերին երրորդականի արնահոսող հսկա գոյացության առկայությունից:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնից  հայտնում են, որ կատարված կլինիկալաբորատոր հետազությունների արդյունքում պացիենտների մոտ հայտնաբերվել է մաշկի տափակբջջային քաղցկեղ՝ ստորին ծնոտի ձախ կեսի ախտահարումով:

Կատարվել են վիրահատություններ՝


• ուռուցքի լայն հեռացում՝ ստորին ծնոտի ձախ կեսի մասնահատմամբ (ռեզեկցիա),
• պարանոցի սելեկտիվ լիմֆոդեսեկցիա՝ ձախից (վերկոճային),
• փափուկ հյուսվածքային դեֆեկտի վերականգնում՝ մեծ կրծքային լաթով:
Վիրահատությունները կատարել են Ս. Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի դիմածնոտային վիրաբույժ Հայկ Բաբայանը, օրթոպեդ Համլետ Մանուկյանը, Թորակալ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Խանոյանը, անեսթեզիոլոգ Կոնստանտին Մակարյան:

Կենտրոնից մանրամասնում են, որ պացիենտների մոտ վերականգնվել են ծամիչ ապառատի ֆունկցիան, կլման ակտը:

«Այս վիրահատությունը եզակի է ոչ միայն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի, այլև ամբողջ Հայաստանի համար, քանի որ նման բարդության ու ծավալի վիրահատությունները քիչ հանդիպող են և պահանջում են բարձրակարգ մասնագիտական հմտություններ:

Պացիենտների վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են վերականգնողական փուլում»,-նշում են կենտրոնից ու հորդորում մարդկանց ստուգվել, կանխել հիվանդության տարածումն ու նվազեցնել բացասական ազդեցությունը կյանքի որակի վրա։