Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանում պէտք է վերջապէս դադարեն ցնորաբանել ՀԽՍՀ ապաւրինի վարչական սահմանները․ Քանանյան

Քաղաքագետ, գրաբարագետ Ալեքսանդր Քանանյանը գրում է․

«Ըստ ստորածնունդի սեպհական լրատուամիջոց «Հայկական ժամանակի» Ադրբեջանը Հայաստանից ունի հինգ հիմնական պահանջ․

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով։

3. Միջանցք Հայաստանի տարածքով:
4. Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):

5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով»։

Այստեղ յատկապէս ուշագրաւ է 4-րդ կէտը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը 1919-1920 թթ․ քարտէզներով սահմանազատելու վերաբերեալ։ Ընդ որում՝ այս պահանջը տրամաբանաւրէն բխում է 1991 թ․ Ադրբեջանի Անկախութեան հռչակագրից, որի համաձայն Բաքուն հրաժարուում էր խորհրդային ողջ ժառանգութիւնից, այդ թուում եւ ԽՍՀՄ վարչական սահմաններից։ Սակայն, ի տարբերութիւն մեզանում խիստ տարածուած պատկերացման, Ադրբեջանը «վերականգնուած Ադրբեջանի Հանրապետութեան» սահմանների մէջ է ներառում ներկայիս ՀՀ ողջ Սիւնիքի, Վայոցձորի եւ մասամբ Գեղարքունիքի եւ Տաւուշի մարզերը։ Բոլորդ յիշում էք Ֆրանսիայի դեսպանատան այցելութիւների համար վտանգաւոր՝ կարմիր գոյնով ներկուած ՀՀ տարածքների քարտէզը։ Այս քարտէզը համարեա համընկնում է Ադրբեջանի պահանջներին։
Ստորեւ դնում եմ Ադրբեջանի առաջին հանրապետութեան խնդրոյ առարկայ թուրքերի կազմած «քարտէզը»։

Թուրքական նիւթերը տարածելու մեղադրանքով վայնասուն չբարձրացնե՛լ․ տհասներին տեղում արգելափակելու եմ։ «Քարտէզը» դնում եմ, որպէսզի պատկերացում կազմուի, թե որն է 1919-1920 թթ․ քարտէզներով Ադրբեջանի Հայաստանի ստանալիք ակնկալիքը։

Ընդ որում՝ եւս մի խիստ կարեւոր նկատառում։ Եթե Ադրբեջանը ԽՍՀՄ ապաւրինի վարչական սահմաններին նպատակ չունի հետեւելու, ապա եւ Հայաստանում պէտք է վերջապէս դադարեն ցնորաբանել ՀԽՍՀ ապաւրինի վարչական սահմանները ՀՀ "суверен" տարածք հռչակող ՏՀԱՍՆԵՐԸ։ Ընդ որում՝ թքած ունեմ, եթե նեղանաք»։

Քանանյանը կից  հրապարակել է քարտեզ