Armenia

Հայաստանում Ռոբին ռոբոտը շուտով կընկերակցի հիվանդանոցներում բուժվող երեխաներին

Հայկական ստարտափ «Expper Technologies» ընկերության արտադրած Ռոբին ռոբոտը շուտով ծառայություններ կսկսի մատուցել նաև հայաստանյան մանկական հիվանդանոցներում՝ ընկերակցելով հիվանդ երեխաներին։ Ռոբին ռոբոտն արդեն մեծ հեղինակություն ունի ԱՄՆ մանկական որոշ բուժհիմնարկներում և մեծ հաջողություններ է գրանցել։ Ռոբինը խաղում է բուժման մեջ գտնվող երեխաների հետ, նվազեցնում նրանց սթրեսը, փորձում ցրել հիվանդանոցում գտնվելու ընթացքում առաջացող վախերն ու մենակությունը։

«Expper Technologies» ընկերության համահիմնադիր Կարեն Խաչիկյանը Lragir.am-ին ասաց, որ հիմնականում ԱՄՆ ու Հայաստանի շուկայի վրա է իրենց աշխատանքը կենտրոնացված։

«Մենք Հայաստանում էլ ենք սկսում արդեն վաճառքները։ Նոր ենք սկսել պրոցեսը, բայց հայաստանյան բուժհիմնարկների կողմից արդեն կա հետաքրքություն»,- ասաց Կարեն Խաչիկյանը։ Արտադրողների կողմից Ռոբին ռոբոտը ԱՄՆ բուժհիմնարկներին այլ գնով է վաճառվում, իսկ հայաստանյան հաստատությունների համար այլ գին կգործի՝ հաշվի առնելով երկրի տնտեսության վիճակը։

Ռոբինը ներկայում ԱՄՆ ամենահեղինակավոր բուժհիմնարկներից մեկում է՝ UCLA Mattel Children’s Hospital-ում։ Այստեղ նա փորձում է օգնել կորոնավիրուսով հիվանդ երեխաներին՝ հաղթահարելու վախերն ու հիվանդությունը։

«Այս փուլում բուժանձնակազմը սահմանափակում է շփումները երեխաների հետ, քանի որ շատ շփումները կարող են հանգեցնել վիրուսի տարածմանը։ Ռոբոտի միջոցով բժիշկները կարող են օգնություն ցուցաբերել մեկուսացման մեջ գտնվող երեխաներին՝ առանց մարդկային անմիջական շփման։ Ռոբինը հիվանդանցում զրուցում է երեխաների հետ, խաղում, կատակներ անում։ Հատուկ գործիքակազմի միջոցով սթրեսի նվազեցմանն ուղղված խաղեր է խաղում երեխաների համար։ Բացի դրանից, նա ընկերակցում է երեխաներին, կարողանում է օգնել,որ նրանք այդ մենության վիճակից դուրս գան»,- ասաց Կարեն Խաչիկյանը։

Հայկական ստարտափ ընկերությունն արդեն համագործակցություն է սկսել ԱՄՆ հեղինակավոր ABC kids dental group ատամնաբուժարանների ցանցի հետ։ Կարեն Խաչիկյանի խոսքով՝ ԱՄՆ մի շարք հիվանդանոցների հետ էլ վարվում են բանակցություններ։

Բոլորովին վերջերս Ռոբին ռոբոտը հայտնվել էր Ֆորբս ամսագրի ուշադրության կենտրոնում, նրա մասին հրապարակում էին արել։ Կարենի խոսքով՝ մոտ 40 միջազգային ամսագրեր այս ընթացքում նույնպես անդրադարձել են Ռոբինի գործունեությանը։

Ընկերությունը մտածում է արտադրական ծավալները մեծացնելու, տեխնոլոգիան ընդլայնելու մասին։ Ներկայում արտադրական ծավալը հետևյալն է՝ երկու ամսվա ընթացքում 10 ռոբոտ են արտադրում։

«Սկսել ենք խոսել ԱՄՆ հիմնադրամների ու ներդրողների հետ, նպատակը տեխնոլոգիան զարգացնելն ու նոր մակարդակի հասցնելն է։ Տեխնոլոգիան կընդլայնվի, նոր սերնդի, ավելի խելացի ու ֆունկցիոնալ տարբերակը կստեղծենք։ Նաև ռոբոտի կողմից մատուցվող ծառայությունները կընդլայնվեն, մենք դիտարկում ենք ռոբոտը նաև ծերերի խնամքի ոլորտում ներգրավելու հարցը»,- նշեց Կարեն  Խաչիկյանը:

Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

Football news:

Chelsea will compete with Everton for Regilon. Real Madrid is ready to sell him
Espanyol asked La Liga to cancel the flight. The Catalans have been in the relegation zone since the fifth round
Inter have not yet decided on Conte's future. Everything will be decided after the Europa League
Haji resigned as Viitorul's coach
Karim Benzema: Ronaldo's Game made me love football
Sanchez will break his contract with Manchester United and leave for Inter for free. It will receive 7 million euros a year
Lautaro Martinez: we will Continue to do everything possible for Inter