Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է բաժնետոմսերի տեղաբաշխումը

Հայէկոնոմբանկի կողմից բաժնետոմսերի տեղաբշխման գործընթացն ավարտվել է  սահմանված ժամկետից շուտ: Տեղաբաշխվել է 51,415 սովորական բաժնետոմս (բաժնային արժեթուղթ)` յուրաքանչյուրը 10,400 ՀՀ դրամ անվանական արժեքով (19,450 ՀՀ դրամ շուկայական գնով): Արժեթղթերի ընդհանուր ծավալը անվանական արժեքով կազմել է 534,716,000 ՀՀ դրամ, իսկ շուկայական արժեքով՝ 1,000,021,750 ՀՀ դրամ:

«Շուրջ 1 միլիարդ դրամի բաժնետոմսերի ժամկետից շուտ տեղաբաշխումը փաստում է բանկի նկատմամբ ներդրողների մոտ ձևավորված վստահության բարձր մակարդակի մասին՝ պայմանավորված բանկի կայուն ֆինանասական վիճակով և զարգացման լայն հեռանկարներով: Նոր բաժնետերերի գրանցումից հետո բանկի բաժնետերերի քանակը կգերազանցի 6000-ը: Ներգրավված միջոցներն ուղղվելու են բանկի վարկավորման ծավալների ընդլայնմանն ու բանկի ռազմավարական նպատակների իրագործմանը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Մանրամասներին ծանոթացեք Հայէկոնոմբանկի կայքէջում: