Armenia

Հայկ Մարությանն ազատվում է «սևերից». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանում եւ թաղապետարաններում «հնի ու նորի» կամ, ինչպես ասել է դասականը, «սեւերի ու սպիտակների» բաժանումը հասել է գագաթնակետին:

Բանն այն է, որ համայնքային ծառայողների շրջանում ատեստավորում է սկսվել, ինչն արվում է ըստ օրենքի՝ 3 տարին մեկ: Բացի այդ՝ հին ծառա­յողներին, որոնց թոշակային տարիքը լրացել է (65 տարեկանը), թեեւ օրենքը թույլ է տալիս եւս մեկ տարով երկա­րացնել աշխատանքային պայմանա­գիրը, սակայն պայմանագրերը չեն երկարացնում:

Եվ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտնվելուց հետո մեկ տարուց պակաս ժամանակահատվա­ծում քաղաքապետարանի աշխատակազմը մի 40 տոկոսով նորացել է՝ նոր դեմքեր են հայտնվել գրեթե բոլոր վարչություններում: Նրանք բոլորովին այլ կարգավիճակ ունեն՝ ինչպես վայել է «սպիտակ» աշխատողներին՝ սիրված ու գնահատված են, շատ բարձր պարգեւավճարներ են ստա­նում եւ առհասարակ՝ յուրային են ու դրության տերը: հսկ հները ոչ միայն հայտնվել են «սեւերի» ցուցակում, քանի որ նախկինների օրոք աշխատել են՝ կարեւոր չէ, թե ինչ, այլեւ բոլոր առիթներն օգտագործվում են նրանցից ազատվե­լու համար:

Ամենակարեւորը՝ եթե հին աշխատողները 80-90 տոկոսի չափով պարգեւավճար են ստանում, ապա նորերից ոմանք՝ անգամ 200 տոկոսի չափով: «Պարգեւավճարների ցուցակը որ նայեք, միանգամից կհասկանաք, թե ովքեր են սպիտակները, ովքեր՝ սեւե­րը»,- ասաց մեր զրուցակիցը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Football news:

Lazio has lost 3 matches in a row and can concede 2nd place in Serie A if Atalanta wins against Juve
A Parma employee has a coronavirus. The team is isolated on the base, but will continue to play in the championship
Kalidou Coulibaly: Napoli is not going to Barcelona as tourists. We are able to give battle
PSG have extended their contract with Kimpembe until 2024
Suarez is not in the start for the match with Valladolid. He has scored 4 goals in the last 4 games for Barca
Dyche Pro 1:1 with Liverpool: top team Scored. Talking about three points is too much
Klopp on the draw with Burnley: Liverpool should have scored 3-4 goals. We are disappointed