Armenia

Հեղափոխությունից հետո հարցվածների 75 տոկոսն ասել է, որ կաշառք չի վերցնի ու չի էլ տա, նախկին իշխանությունների օրոք՝ 36 տոկոսն էր պատրաստ կաշառք չվերցնել ու չտալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ներկայացվեցին Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության 2019-ի արդյունքները:

Հետազոտությունը կատարվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:

Հետազոտության ժամանակ տարբեր տարիքային շեմի 1500 անձանց հարցրել են՝ պատկերացրեք, դուք պաշտոն ունեք, կաշառք են առաջարկում, ի՞նչ կանեք, 76 տոկոսն ասել է,որ չենք վերցնի, 7,9 տոկոսն ասել է, որ չի վերցնի ու կազդարարի: 6,9 տոկոսն ասել է, որ կվերցնեմ՝ կախված կաշառքի չափից:

Հարցին՝ պատկերացրեք ձեզնից կաշառք են ուզում, դրամի նվերի, «ատկատի» տեսքով, ի՞նչ կանեք, մոտ 64 տոկոսը նշել է, որ չի տա, 17 տոկոսը գտել է, որ հնարավոր է տա՝ կախված իրավիճակից ու կաշառքի չափից:

Հեղափոխությունից հետո այն անձինք, ովքեր կաշառք չեն վերցնի ու չեն տա, մոտ 73 տոկոս են կազմում, նախկինում նույն հարցին 36 տոկոսն է միայն պատասխանել,որ կաշառք չեմ վերցնի ու չեմ տա:

Թե ո՞ր ծառայության հետ են առնչվել ու ստիպված եղել հավելյալ վճար տալ, հիմնականում նշել են առողջապահության, նոտարական ծառայությունների:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ