Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հեքիաթային ձմեռ՝ Արփի լճի տարածքում․ 5-6 տարի անց տեղանքում նորից մշկամուկ է հայտնվել (Ֆոտոշարք)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Արփի լիճ ազգային պարկն» իր էջում տեղադրել է լուսանկարներ՝ վերնագրելով «Ձմռան հեքիաթն Արփի լիճ ազգային պարկում»։

Լուսանկարներն արված են «Արփի լիճ ազգային պարկի» տարածքից՝ Կրասարի՝ ճարտարապետական բացառիկ նշանակություն ունեցող եռաթռիչք կամուրջի մոտ գտնվող Ախուրյանի կիրճից, Արևմտյան տեղամասից, որը հենց Արփի լճի շրջակայքում է՝ Ամասիայում և Արտենիս-Ալվար տեղամասից։

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարածքում ցրտերը դեռ չեն ընկել, եղանակը բարենպաստ է, ձյունը բարակ շերտով է նստած, Արփի լիճը դեռ չի հասցրել սառցակալվել։ Ըստ մեր զրուցակցի, թեև այստեղ ձմեռը խստաշունչ է․ մինչև – 40 աստիճան ցուրտ կարող է լինել, սակայն այս պահին – 5 աստիճան է, ձմեռը տարածաշրջանի համար դեռ մեղմ է։

Ձմեռային զբոսաշրջային սեզոնն արդեն մեկնարկել է։ Մուշեղ Մուրադյանի փաստմամբ՝ ձյան հայտնվելու հետ 6 ռուս զբոսաշրջիկներ են եկել վայելելու Արփի լճի գեղեցկությունը։ Նրանք ոտքով շրջագայում են անտառներով։

«Լիճն այս պահին սառցակալված չէ, լճի վրա պարբերաբար երևում են կռնչան բադեր, ափամերձ հատվածներում՝ տառեխներ։ Ախուրյանի կիրճի՝ Ախուրյան-Աշոցք գետակի հատման հատվածում անզեն աչքով երևում է ջրասամույրը, իր բնադրավայրն է։ Արտենիս-Ալվար տեղամասում էլ երևում է մշկամուկը, որը 5-6 տարի է՝ չէր երևում տեղանքում (տես վերջինս բույնը լուսանկարներում)»։

Մուշեղ Մուրադյանը նաև տեղեկացրեց, որ աղվեսներն ու նապաստակներ են շատացել․ աղվեսները ման են գալիս անգամ օրը ցերեկով։

Արջը կարծես լքել է տարածքը, ըստ մեր զրուցակցի՝ կամ քնած է կամ էլ  սնունդը դժվար է հայթայթում, թողել-հեռացել է, իսկ գայլերը, կարելի է ասել, բազմաթիվ են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ