Armenia

Հերթական հարձակումն է նախաձենռնվել իմ դեմ. չի ստացվելու․ Արման Բաբաջանյան

Բոլորին քաջ հայտնի շրջանակի «լրատվամիջոցներով» հերթական հարձակումն է նախաձենռնվել իմ դեմ: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Առանց մանրամասների մեջ խորամուխ լինելու միայն հայտնեմ, որ 2004 թվականին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոսի ձեռամբ ձեռնադրվել եմ սարկավագ և ընտրվել եմ Գլենդելի Սբ. Գևորգ եկեղեցու ատենապետ:

Իմ դեմ Հայաստանում հարուցված քրեական գործում առաջադրված մեղադրանքները հիմք ընդունելով սրբազան հայրը հետ կանչեց իր ձեռնադրությունը:

Կոնկրետ վերոնշյալ մեղադրանքով, որը հիշատակվում է սրբազան հոր նամակում ես արդարացվել եմ հենց առաջին ատյանի դատարանում:

Հասկանում եմ շատերի մտատանջանքները, ամենավերջին բառապաշարով, անվանարկելով հավասարկշռությունից և հունից հանելու ձեր այս գործելաոճը:

Չի ստացվելու: Շարունակելու եմ անվարան իմ ճանապարհը, իմ ուղին ավելի մեծ հաստատակամությամբ և նվիրումով:

Եկեղեցու հետ մշտապես և այսօր շարունակում եմ գտնվել սերտ կապերի մեջ: Վերջերս եմ հանդիպել վեհափառի և այլ սրբազանների հետ:

Մշտապես քննարկում ենք պետության և եկեղեցու առջև ծառացած հիմնախնդիրները: Հայ Եկեղեցին ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի՝ 12 տարեկանից դեռ ԽՍՀՄ տարիներին, եղել եմ Հայ եկեղեցու երիտասարդական միության ատենապետ, նույն միության «Հայորդի» պարբերականի խմբագիր:

Ուսանել եմ Վենետիկի Սբ. Ղազար հոգևոր ակադեմիայում, Գևորգյան ճեմարանում և վազգենյան դպրանոցում:

Ի դեպ, 3,5 տարվա իմ բանտարկության պատճառ դարձած քրեական գործի մասին մոտ ապագայում հիմնավոր խոսելու և ապացույցներ ներկայացնելու առիթ կունենամ»:

Football news:

We found out how the fascinating logo of Iceland appeared: Game of thrones has nothing to do with it, the source of audacity is the success of the national team
Ronaldo-Casillas: Proud that we shared great moments
Bayern want to sell Boateng in the summer. The club has no offers yet
Solskjaer on the Europa League: a Trophy would be a big step forward for Manchester United. We want to win something
Juve have contacted Zidane, Pochettino, Inzaghi, Spalletti and Gasperini about working at the club. The Real Madrid coach refused
Coach Of Brentford: We went from a mid-level team to the third team of the season. This is an incredible achievement
Burnley are not going to sell Tarkowski for less than 50 million pounds