Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Թրամփի կալվածքում փնտրել է միջուկային զենքի վերաբերյալ փաստաթղթեր

Փաստաթղթերը, որոնք ՀԴԲ-ն փնտրում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի կալվածքում, ներառում էին միջուկային զենքի հետ կապված գաղտնի նյութեր: «The Washington Post»-ի հրապարակումից մեջբերում է արել «Ինտերֆաքսը»:

«Միջուկային զենքի հետ կապված գաղտնի փաստաթղթերն այն իրերի թվում էին, որոնք ՀԴԲ-ի գործակալները փնտրում էին, երբ երկուշաբթի օրը խուզարկեցին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Ֆլորիդայի նստավայրը»,-ասվում է հոդվածում՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մարդկանց:

Պարբերականի զրուցակիցները հավելյալ մանրամասներ չեն հայտնել, թե ինչ տեղեկատվություն էին փնտրում գործակալները ԱՄՆ-ին կամ որևէ այլ երկրի պատկանող զենքի հետ կապված փաստաթղթերում։ Նրանք նաև չեն հայտնել, թե արդյոք խուզարկության ժամանակ նման փաստաթղթեր հայտնաբերվել են։