Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՀ Արմավիրի մարզի Այգեվան գյուղում բնակվող Քեսաբլյան ընտանիքում ծնվեց 11-րդ զավակը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Քեսաբլյան ամուսիններն արդեն 6 տղա և 5 դուստր ունեն։

Արմավիրի «Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատանը փետրվարի 02-ին լույս աշխարհ է եկել Քեսաբլյանների 11-րդ զավակը՝ Գոռը:

Այսօր նրանց տեսակցելու էր գնացել ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, ով շնորհավորեց բազմազավակ մայրիկին՝ մաղթելով անսահման առողջություն, հաջողություն և ուժ, իսկ փոքրիկ Գոռին՝ անհոգ և խաղաղ մանկություն։

Բազմանդամ ընտանիքը բնակվում է Արմավիրի մարզի Այգեվան գյուղում։

Ընտանիքի առաջնեկը 19 տարեկան է, ընդունվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման  ակադեմիա, այժմ ծառայում է  բանակում: Ամենափոքրը 2 տարեկան է։ Հայրը՝ Վլադիմիր Քեսաբլյանը, հողի մշակմամբ է զբաղվում, մայրը՝ Ռոզա Պապոյանը՝ երեխաների խնամքով:

Բազմազավակ մայրիկը ասաց, որ երբեք ոչ մի դժվարությունից չի տրտնջացել և չի բողոքել, որևէ մեկից որևէ սպասելիք չունեն։ Իրենք պետք է իրենց երեխաներին պահեն։ Ամեն ինչ անելու են, որ երեխաները լավ կրթություն ստանան, քանի որ շատ են կարևորում ուսումը։

Բազմանդամ ընտանիքին մաղթում ենք անսահման ուժ՝ բոլոր նպատակների իրականացման համար։

Արմավիրի մարզպետարան