ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում Ամբերդի խաչմերուկից դեպի Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ փակ:

Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ ձյուն է տեղում նաև Վայքի, Սիսիանի, Արագածի և Աշոցքի տարածաշրջաններում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր