Armenia

ՀՀ ԶՈՒ-երում հոգեբուժական ծառայությունները կկանոնակարգվեն. փոխնախարար

«Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ևս հոգեբանական ծառայություններ կմատվուցվեն, եթե լինի դրանց անհրաժեշտությունը»,- խորհրդարանում ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նրա խոսքով, ներկայացված օրենքի նախագիծը կոչված է լուծելու հոգեկան առողջության խնդիր ունեցող քաղաքացիների իրավունքների իրացման և պաշտպանության, հոգեբուժական օգնություն ցույց տվող կազմակերպությունների գործառույթների իրականացման, փորձաքննությունների հետ կապված մի շարք կարևորագույն հարցեր։

«Նախագծի ընդունմամբ մենք ակնկալում ենք բարելավվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով ապահովել այդ իրավունքների իրականացման երաշխիքները, և հոգեկան առողջության ոլորտում լուրջ առաջընթաց գրանցել»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի, հստակություն է մտցվել, թե ինչպիսին պետք է լինեն հանձնաժողովի գործողությունները՝  երկու բժիշկ-հոգեբույժների կողմից ոչ միասնական եզրակացության դեպքում։ Նա տեղեկացրեց, որ այդ դեքպում պետք է երրորդ հոգեբույժը ներգրավվի աշխատանքներում։

«Բացի այդ հստակեցվել է զսպման ընթացքում ամեն երեսուն րոպեն մեկ բժիշկ-հոգեբույժի կողմից պացիենտի առողջական վիճակի հետ կապված ստուգումներ իրականացնելու հարցը։ Սահմանվել է նաև, որ ՀՀ ԶՈՒ-երը կունենան հոգեբուժական ծատայությունների մատուցման որոշակի առանձնահատկություններ։ Եվ ըստ այդմ, զորամասի բուժկետին հնարավորություն է ընձեռվել ուղեգրման գործիքակազմ ունենալ, որը կտա ամբողջ կարգավորումը, թե ինչպես պետք է կազմակերպվեն անձանց համար հոգեբանական ծառայությունները»,- ներկայացրեց Անահիտ Ավանեսյանը։

Football news:

Ole Gunnar Solskjaer: no One wins alone, unless you're Maradona
Ocampos on Messi: you Look at him as a God, but he is real. Leo helps the players
Solskjaer on the martial-Rashford-Greenwood trio: Nothing new for Manchester United. Remember Ronaldo, Rooney and Tevez?
Josep Bartomeu: Barcelona have won La Liga 8 times in 11 years. Historic achievement
Lineker on the CAS decision on Manchester City: it's Hard to know what will happen to the FFP rules after this
Holand's busy holidays: first I sawed trees with my father, then I had a fight with a security guard at a night club
Tebas on Manchester City's participation in European competitions: CAS does not meet the arbitration standards