Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հինգերորդ շարասյունը և Հայաստանի ապագան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայտնի է 5-րդ շարասյուն կազմավորելու Մեծ Բրիտանիայի պատմական հարուստ փորձը, որն արդեն փոխանցվել ու կիրառվում է նաև այլ երկրներում՝ մասնավորապես Իսրայելում, Թուրքիայում և Անգլիայի մի շարք այլ ռազմավարական դաշնակից երկրներում։

Ռազմական ու քաղաքական դաշտում անգլիական հետախուզությունը միշտ է ակտիվ եղել և է։

Փնտրում-գտնում են մարդկանց, ովքեր պատրաստ են, օրինակ՝ համալսարաններում, վերապատրաստման դասընթացներում կամ կրոնական կենտրոններում տասնամյակներով սովորելու, ապա՝ որպես բրիտանական կադր, բարձր ակադեմիական աստիճանի հասնելուց հետո հօգուտ Անգլիայի որոշումներ ընդունելու։

Հնարավոր է անգամ ռազմական կամ քաղաքական դաշտում մարդուն անհրաժեշտ դիրքին հասցնելու համար նրա դեմ քարոզչական հարձակումներ սկսեն։ Հետո, օրինակ՝ բանակցություններում այդ մարդուն արտոնություն տան, ինչը հաճախ անում են։ Նպատակը տվյալ անձին հաջող բանակցություններում և որոշումներ կայացնող կարույցներում ավելի բարձր դիրքի հասցնելն է։

5-րդ շարասյան հասարակ ժողովրդի հատվածում սովորաբար հայտնվում են արագ ձանձրացող և հեշտորեն քարոզչական հարձակումների ազդեցությանը տրվող մարդիկ, ովքեր դառնում են հեշտ կառավարելի։ Սովորաբար այդ մարդիկ թշնամու բանակների թշնամիներն են։ Նրանց խաղացնում են և գցում իրենց թակարդը։ «Ժողովրդական» 5-րդ շարասյունում հայտնվածների գործողությունները քննադատում են հակառակորդի լրատվամիջոցները, ինչն այդ մարդիկ ընկալում են որպես իրենց ճշմարտության ապացույց։ Իսկ նոր մարտավարության մեջ թշնամիները համատեղ օգտագործում են զանգվածային լրատվության միջոցներն ու սոցիալական ցանցերի գործիքակազմը, որը մանևրելու լայն հնարավորություն է տալիս։

Օրինակ՝ ըստ նպատակի, ընտրում են մեկին և նրան աճեցնելու համար՝ միաժամանակ ստեղծում մի քանի հարյուր հազար կեղծ օգտահաշիվներ, որոնք դարձնում են տվյալ մարդու հետևորդներ և ակտիվանում նրա բոլոր ելույթների ընթացքում, բոլոր գրառումների մեկնաբանություններում և իհարկե «հավանում» (like), «սրտիկում», «կիսվում» են… Այդ կեղծ (fake) լսարանի ստեղծած միջավայրը մարդիկ ընկալում են որպես իրականություն և մտածում՝ այդչափ մեծ լսարան ունեցողի խոսքերը պետի որ հավաստի լինի։

Ընդհանրապես, նրանք օգտագործում են տարբեր տիպի «կրկնվող» գործիքներ՝ կեղծ դիտողների և հաստատողների թիվը մեծացնելու համար։ Այս ամենի հետ մեկտեղ թշնամին կիրառել է մեդիա պատերազմի գործիքները, թե՛ երկրի ներսում, թե՛ սփյուռքում։

Կարելի է ասել, որ թշնամին շարժվել է մի քանի առանցքներով և հաջողել իր դավադրությունը Հայաստանի և Հայության դեմ։

Այդ առանցքներն են՝

1- Գովազդային և մեդիա պատերազմ երկրի ներսում և դրսում՝ ազգային գաղափարախոսության և ընդհանրապես ամեն ազգայինի դեմ։

2- Ստեղծել առաջնորդներ տարբեր՝ քաղաքական, ռազմական, հասարակական, տնտեսական, մշակութային, սպորտային, կանանց, կանաչների և այլ շարժումների համար։

3- Օգտագործելով տարբեր երկրներում Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատների ներուժը՝ տեղացի մտավորականներից և քաղաքական գործիչներից ստեղծել լոբբինգային միավորումներ, որոնք թշնամի երկրների քարոզչամեքենաների հիմանական սյուններն են՝ ընդդեմ հայության:

4- Խռովություն հրահրել ու ներքին պառակտում ստեղծել քաղաքական, հասարակական և այլ խմբակցությունների միջև՝ բաժանելով սևերի և սպիտակների։

5- Գունավոր հեղափոխություններով իշխանության բերել իրենց ընտրած մարդկանց, որոնք պատասխանատվություն չեն կրի երկրի հանդեպ և կիրականացնեն թշնամու կամքն ու ծրագրերը՝ խարխլելով երկրի անվտանգային համակարգերը։ Դրանից հետո տարանջատվել ժողովրդից և անել այն, ինչ ծրագրել են ու ժողովրդին հաշիվ չտալ։

6- Կառավարության կազմի հաճախակի փոփոխություններով համոզել ժողովրդին, որ իրենց հիմքն ամուր է, իրականում այդկերպ ազատվել կառավարության կազմում աշխատող պրոֆեսիոնալներից և երկիրը ներքաշել ավելի խոր տնտեսական ճգնաժամի մեջ:

Պարզ է, որ այս ամենն անհնար կլիներ իրականացնել առանց հզոր վերլուծական կենտրոնների։ Իսկ այդպիսիք թշնամին ունի, որոնց կենտրոնակայանները գտնվում են Լոնդոնում, Նյու Յորքում, Թուրքիայում։ Ի դեպ՝ դեռևս հեռավոր 2000-ականների սկզբին Թուրքիայի կառավարությունը որոշում կայացրեց իր երկրի տարածքում բացել հայագիտական կենտրոն։

Դժբախտաբար, թշնամին ճշգրիտ հաշվարկներով կարողացավ սեփական ծրագիրն իրականություն դարձնել։ Բացի դա թշնամու հաջողության գրավականներից է նաև Հայաստանի ու Արցախի կառավարման և զարգացման ծրագրի բացակայությունը, որն իրենց թույլ տվեցին ՀՀ բոլոր վարչակազմերը։ Նրանք աշխատեցին դիպվածային որոշումներով, արտաքին քաղաքականությունը մշակեցին պահի և ոչ թե աշխարհաքաղաքական լուրջ վերլուծության հիման վրա։

Այդ պատճառով էլ Հայաստանում այսօր գոյություն ունեցող հիմնական երկու «ընդդիմադիր» լիդերները՝ նախկին երկու նախագահները, չեն կարողանում (գուցե նաև չեն ցանկանում) որևիցե արդյունավետ գործողություն իրականացնել։ Նրանք այսօր էլ չունեն տեսլական, ինքնավստահություն և հավատ ՀԱՅԻ ներուժի հանդեպ։ Չեն ուզում հասկանալ երկրի գլխին կախված ընդհանուր վտանգի մասշտաբները, քանի որ չեն ընդունում միմյանց այն աստիճան, որ նույնիսկ չեն ուզում առերեսվել։ Ժողովուրդն էլ չի ընդունում երկուսին, քանի որ այսօրվա հիմնական մեղավոր է համարում այդ երկուսին և, իհարկե, նրանց նախորդած նախագահին։

Մինչդեռ աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի է սրվել. գերուժերը նորից են փորձում աշխարհը միմյանց մեջ բաժանել և այս անգամ տնտեսական շահերի հիման վրա։ Վճռորոշ տեղ ու դեր ունեն էներգակիրները և դրանց տարանցիկ ուղիները։ Դեռ 2000-ականների սկզբներին Հայաստանի կառավարության որոշ գործիչներ հայտարարում էին, թե Ադրբեջանի նավթը ուր որ է վերջանալու է և իր հետ տանի այդ երկրի կարևորությունը Արևմուտքի համար․․․

Հայաստանում շատերը դժգոհ են երկրի անվտանգության մակարդակից, բայց դա չի նշանակում, թե նրանք ցանկանում են տապալել համակարգը և իշխանության բերել նախկին իշխանավորներին, որոնք արդեն ցույց են տվել իրենց կարողությունները։ Այսօր Հայաստանին հարկավոր են պրոֆեսիոնալ դիվանագետներ ու ռազմական գործիչներ։ Նախկին մեթոդաբանությամբ մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, կկորչենք։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի ժողովրդային շարժում հ/կ-ի համակարգող

Թուրքագետ, քաղաքական վերլուծաբան