Armenia

«Հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը». ՔՊ խոսնակ

«Հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը». ՔՊ խոսնակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր հերթական բազմամարդ հանրահավաքից հետո սոցցանցերն եմ ստուգում, ու, դու մի ասա, մարդ ա վատացել։ Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի շփման մշակույթի հետ խառնած անձանց, ովքեր խոսում են արժեքներից ու սկզբունքայնությունից, խնդրում եմ քնելուց առաջ վերհիշել իրենց քաղաքական հետագիծը։ Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական #իմքայլը դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը», նշելէ Վ. Կոստանյանը: Ամենայն հավանականությամբ, ՔՊ խոսնակը սրանով արձագանքել է այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի հետևյալ խոսքերին. ««Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի: Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ»: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/09/16/1105404/

Football news:

Ole Gunnar Solskjaer: I Think it was a penalty against Aston Villa
Philadelphia played in t-shirts with the names of black people who died at the hands of the police
Kompany tries everything at Anderlecht: he coached without a license (terrible), played 15 matches and invested 3 million euros in the club
Aston Villa coach on Manchester United penalty: A shameful decision
Paul Pogba: Winning the Europa League and the FA Cup are two of Manchester United's goals for this season
Manchester United's first ever Premier League win 4 consecutive games with a difference at least 3 goals
Brunu has scored 7 (4+3) points in his last 3 games for Manchester United