Armenia

Հնագետները երկաթի դարում սպանության զոհ դարձած մարդու կմախք են գտել

Հնագետները երկաթի դարում սպանության զոհ դարձած մարդու կմախք են գտել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում արագընթաց ճանապարհի շինարարության վայրում աշխատող հնագետները երկաթի դարի մարդու կմախք են գտել։ Կմախքի երեսնիվայր դիրքն ու կապված ձեռքերը թույլ են տալիս ենթադրելու, որ նա սպանության զոհ է դարձել, ասվում է նախագծի պաշտոնական կայքում։

Ուելվիկ ագարակում պեղումների ժամանակ հայտնաբերված կմախքի հուղարկավորության անսովոր ձևը վկայում է, որ նրան կարող էին նաև մահապատժի ենթարկած լինել։ Դոկտոր Ռեյչել Վուդը գտածոն խորհրդավոր է անվանել։ Նա հուսով է, որ մասնագետները կկարողանան պարզել նրա մահվան պատճառները, գրում է Lenta.ru-ն։

Բացի այդ, հնագետները նույն տարածքում հայտնաբերել են մոտ 4000 տարվա՝ նեոլիթից մինչև Միջնադար, մարդու գործունեության հետքեր։ Մասնավորապես, հայտնաբերվել է մեծ շրջանաձև հուշակոթող 65 մ տրամագծով փայտե սյուներից՝ Սթոունհենջի նման։ Եվս մեկ հետաքրքիր գտածո է կմխաքը, որը հայտնաբերվել է երեսպատված ցինկե դագաղում։ Գիտնականները ենթադրում են, որ դա բարձր դիրք զբաղեցնող մարդ է եղել, քանի որ նա պետք է միջոցներ ունենար նման թանկարժեք հուղարկավորության համար։

Ավելի վաղ հնագետները հսկայական հուշակոթող էին հայտնաբերել Սթոունհենջի հարևանությամբ։ Օբյեկտը բաղկացած է ավելի քան 10 մ տրամագծով և 5 մ խորությամբ հորերից, որոնք մոտ 2 կմ տրամագծով շրջան են կազմում։ Հորերի տարիքը մոտ 4500 տարի է։

Football news:

Matteus on Hennessy's words about Borussia: Bayern want to win the Champions League every year, but it's normal for them to take the Cup every two years
Safonov is the best player of Krasnodar in the 2019/20 season
Depay before Juve: If Lyon makes it to 1/4, it will be a serious bid
Adebayor on the city-real match: Madrid would be the favorite with Ronaldo in the line-up. This is a goalscoring machine
Lovren will make his debut for Zenit in the match against Loko, Lunev will not play due to injury
Real buy players if we sell Bale (ESPN)
Novikov on the composition of Dynamo: the Management is ready to go to strengthen