Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հնչակները կոչ են անում համախմբվել գործող իշխանության շուրջ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր մեկնարկեց Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ստեղծման 135-ամյակին նվիրված հերթական 22-րդ համագումարը, որը համավարակի պատճառով մեկ տարի ուշացել էր:

Նշվեց, որ նախատեսել էին այս երկու առիթները տոնախմբել ըստ պատշաճի, ավելի հանդիսավոր, սակայն վերջին օրերի զարգացումները եւ ստեղսծված իրավիճակը հաշվի առնելով՝ բավարարվում են միայն պաշտոնական բացումով եւ համագումարի եռօրյա աշխատանքով:

Համագումարի մասնակիցների համար ընթերցվեցին նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ողջույնի ուղերձները, որոնք ընդունվեցին ծափահարություններով:

Ս.Դ.Հ.Կ. կենտրոնական վարչության նախագահ Համբիկ Սարաֆյանը իր ելույթում նշեց, որ համագումարն սկսում են հայրենիքի համար ամենաճակատագրական ժամանակահատվածում: «Նախորդ 30 տարիների ընթացքում երբեք մեր մտքով չէր անցել, որ գտնվելու ենք այնպիսի իրավիճակում, երբ հայրենիքի ինքնիշխանությունը եւ ինչու չէ՝ նաեւ անկախությունը այսօր հարցականի տակ է: Մի քանի շաբաթ առաջ թվում էր, թե մի քանի շաբաթ առաջ հակառակ 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված վիճակին, տեղի կունենար խաղաղության գործընթաց եւ ինչ-որ չափով նաեւ կստորագրվի խաղաղության պայմանագիր, սակայն, ինչպես տեսանք, վերջին երկու շաբաթներում այդ հույսը ի դերեւ ելավ, որովհետեւ Ադրբեջանը լայնածավալ հարձակում գործադրելով ամբողջ սահմանի երկայնքով եւ մեր ինքնիշխան տարածք մտնելով՝ հասկացրեց, որ այն, ինչ չի կարողանում ստանալ բանակցային, քաղաքական ճնշումներով, փորձելու է ստանալ կոպիտ ձեւով: Եվ պիտի արժանին մատուցենք մեր հայ զինվորին, որն իր քաջարի բազուկներով, իր հերոսությամբ կարողացավ կասեցնել Ադրբեջանի բանակի ամենահզոր, ամենապատրաստված ստորաբաժանումները եւ հետ շպրտեց նրանց՝ չթողնելով իրականացնել այն ծրագրերը, որոնք շատ ավելի հեռահար էին, քան սահմանային վեճերը»,-ասաց նա:

Այնուհետեւ բանախոսն անդրադարձ կատարեց ՀԱՊԿ-ին, որը բանախոսի խոսքով իր պարտականությունները Հայաստանի նկատմամբ չիրականացրեց եւ չուզեց իրականացնել: Դրան հակառակ, Համբիկ Սարաֆյանը ողջունեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում գերտերությունների եւ այլ պետությունների հստակ հղումն այն մասին, որ կա նախահարձակ, ագրեսոր եւ այդ ագրեսորի հասցեատերը այսօր Ադրբեջանն է: Ընկեր Սարաֆյանը նաեւ նշեց, որ հույսը պետք է դնել ինքներս մեզ վրա, որովհետեւ, եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի: Նաեւ չմոռացավ փաստացի անգործություն դրսեւորելու, թալանի ու բազմաթիվ այլ մեղքեր գործելու մեղադրանքով քննադատել նախկիններին, որոնք երեսուն տարի հանրությանը կերակրել են պատրանքով, թե մեր հյուսիսի դաշնակիցը մեր նեղ օրին պիտի մեզ հասնի՝ երբեք հարց չտալով, թե արդյո՞ք նա պատրաստ է մեզ օգնել այսպիսի պարագաներում:

Համբիկ Սարաֆյանի համոզմամբ, սա է այսօր մեր կրած պարտությունների եւ այս իրավիճակի մեջ հայտնվելու հիմնական պատճառը: Նաեւ չմոռացավ խորհրդարանական  ընդդիմությանը եւ արտախորհրդական այն ուժերին, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը:

Համագումարում ելույթ ունեցած անձանց համոզմամբ՝ այդպիսիք խոչընդոտում են գործող իշխանությանը երկիրը դուրս բերել օրհասական իրավիճակից եւ ջուր են լցնում թշնամու ջրաղացին:

Հնչակյանների պատկերացմամբ՝ բոլորը պետք է միավորվեն  այսօրվա գործող իշխանության շուրջ եւ  համատեղ ջանքերով ստեղծված ճգնաժամը հաղթահարեն:

Համագումարին ներկա էին  եւ ողջույնի խոսքով հանդես եկան «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը, «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ