Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հուլիսի 1-ից ուկրաինական վիզա է ստացել ընդամենը 12 ռուսաստանցի

2022թ-ի հուլիսի 1-ից Կիևի կողմից վիզային ռեժիմի ներդրումից ի վեր ուկրաինական վիզա է ստացել 12 ռուսաստանցի։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն։

«Իմ տեղեկություններով, այն պահից, երբ նման փոփոխություններ են կատարվել, 12 վիզա է տրվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին»,- նշել է Դեմչենկոն։

Նրա խոսքով՝ վիզա ստացած «գրեթե բոլոր» ռուսները մուտք են գործել Ուկրաինայի տարածք։ «Հիմնականում կանայք, երեխաներ կամ տարեց մարդիկ են եղել, որոնք ստացել են այդ վիզան և ըստ էության Ուկրաինա են ուղևորվել հումանիտար պատճառներով՝ կամ ընտանիքի վերամիավորման, կամ մեր երկրի տարածքում գտնվող իրենց մտերիմների մոտ», - պարզաբանել է նա:

Ուկրաինան 2022 Թ-Ի հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանել Ռուսաստանի հետ։ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից հետո  հայտարարել է, որ Կիևը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: