Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հրաձգություն ՌԴ Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում, զոհեր և վիրավորներ կան

Իժևսկի թիվ 88 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, ուսուցիչներն ու աշակերտները տարհանվում են, գրում են տեղական Udm-Info պորտալը՝ ականատեսներին հղումով, ինչպես նաև «Baza», «Mash» և 112 տելեգրամյան ալիքները։

Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ դպրոցում կրակոցներ են եղել։ «Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում կասկածյալին բերման ենթարկելու ուղղությամբ։ Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են»,- հայտնել են նախարարությունից։

Ըստ 112-ի՝ վիրավորվել է հինգ հոգի՝ չորս երեխա և պահակը, վերջինս հետագայում մահացել է։ Միաժամանակ երեք երեխա հրազենային վնասվածք է ստացել, մեկ երեխա դանակահարվել։ Կրակոցները բացել է սև համազգեստով անհայտ տղամարդը, ով ներխուժել է դասարան։ Տնօրենը, ինչպես գրում է 112-ը, հասցրել է փակվել աշխատասենյակում վիրավոր դեռահասի հետ։

Հարձակվողը գտնվում է դպրոցի երկրորդ հարկում և շարունակում է կրակել ոստիկանների ուղղությամբ, գրում է Mash-ը։ Վերջինիս տվյալներով՝ վիրավորվել է ինը երեխա, նրանցի մի քանիս վնասվածքներ են ստացել բարձրությունից ընկնելու պատճառով, երբ փորձել են փախչել։

Դեպքի վայր է ժամանել Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։