Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հրապարակ». Ինչու մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»։ Փաստորեն, թանկարժեք են ոչ միայն լույսերը, այլև դրանց տեղադրումն ու հավաքումը։ Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերին 176 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։

Այդ գումարի դիմաց ՍՊԸ-ն պետք է հետևեր քաղաքապետարանի պատվիրած լույսերի արտադրման գործընթացին, դրանք տեղափոխեր Հայաստան, անվտանգության միջոցներով կահավորված տարածքի վարձակալության ծառայություն մատուցեր, հետո՝ լուսավորության տեղադրման և ապամոնտաժման, պահեստավորման ծառայություններ։ Այսինքն՝ լույսերի գինը սրա մեջ չի մտնում։ Քաղաքապետարանն այս պայմանագիրը կնքել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Նշենք, որ «Սինեմարտ» ՍՊԸ-ն պատկանում է Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանին, ով նաև ընկերության տնօրենն է։ Հավելենք, որ ի սկզբանե պայմանագրի գին է սահմանված եղել 191 մլն 600 հազար դրամը, սակայն հետագայում  «Սինեմարտ» ՍՊԸ-ն 15 մլն դրամի զեղչ է արել քաղաքապետարանին։ Ի դեպ, հենց այս ընկերությունն է ծակել Հանրապետության հրապարակի պատմամշակութային շենքերը՝ խոստանալով, որ ապամոնտաժումից հետո անցքերը կփակի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում