Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հրդեհ՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում

Այսօր  ժամը 13:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Ըստ նախնական տվյալների՝ պահեստային տարածքում այրվում են շինանյութ և 185 հատ փայտատաշեղային սալեր։ Տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։39-ին։