Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հրդեհ Մայակ թաղամասում․տարահանվել է 10 բնակիչ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Հոկտեմբերի 7-ին, ժամը 16։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մայակ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից (5 կգ) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 17։00-ին։ Մասամբ այրվել են պահարան (5 քմ) և 5 աթոռ։

Հրշեջ-փրկարարները տարահանել են 10 բնակչի»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրությունում։