Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՌՀ-ում քննարկվել է շվեյցարական առաջատար բուհերի հետ համագործակցության հեռանկարները

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՌՀ-ի և շվեյցարական բուհերի միջև համագործակցությունը՝ ներկայումս իրականացվող նախագծերի համատեքստում։

Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համալսարանական շփումները, ինչպես նաև քննարկել են շվեյցարական առաջատար բուհերի հետ տեխնոլոգիական համագործակցության հեռանկարները։ 

ՀՌՀ-ի ռեկտորն ընդգծել է նաև, որ պատրաստ է զարգացնել համագործակցությունը ոչ միայն բուհերի, այլ նաև Շվեյցարիայի առաջատար գիտական ​​կենտրոնների հետ, այդ թվում՝ Ժնևի համալսարանի հայագիտության և ռուսագիտության կենտրոնների հետ։ 

ՀՌՀ մամուլի ծառայություն