ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Հյուսիսային Մակեդոնիան տանկեր և ինքնաթիռներ է տրամադրել Ուկրաինային։

«Այսօր շատ ժողովուրդներ ավելի շատ քաջություն են ցուցաբերում, քան G20-ի կեսը: Ինչպես Հյուսիսային Մակեդոնիան է՝ տանկերի և ինքնաթիռների տեսքով թիկունք կանգնեց»,- գրել է Պոդոլյակը սոցցանցի իր էջում:

Ավելի վաղ MKD լրատվական պորտալը հայտնել էր, որ Հյուսիսային Մակեդոնիայի իշխանությունները Ուկրաինա են տեղափոխում 2001 թվականին Կիևից գնված չորս գրոհային Սու-25 ինքնաթիռներ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Սկոպյեին դրանք անհրաժեշտ են եղել Ազգային ազատագրական բանակի ալբանացի անջատականների հետ հակամարտության ժամանակ։ Ինքնաթիռները օդ չեն բարձրացել 2004 թվականից և պատրաստ են եղել վաճառքի։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր