Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի՞նչ է ստացվում. աշխարհի մի շարք ԶԼՄ-ներ քննադատում են ՀՀ նախագահի՝ հանգուցյալի աճյունի մոտ դրսեւորած ոչ ընդունելի վարքագիծը, իսկ Հայաստանից հակադարձում են, թե որեւէ խախտում տեղի չի ունեցել. «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի աշխատակազմ հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե ինչու է նախագահ Խաչատուրյանը որոշել լուսանկարվել Եղիսաբեթ 2-րդ թագուհու՝ վերջին հրաժեշտի արարողության ժամանակ նրա դագաղի մոտ: ՀՀ նախագահի հետ կապված այդ միջադեպը, հիշեցնենք, միջազգային հեղինակավոր բոլոր լրատվամիջոցների քննադատությանն էր արժանացել: Ի պատասխան մեր հարցմանը՝ նախագահի աշխատակազմից հայտնել էին. «Վերոնշյալ միջոցառումների ընթացքում արարողակարգային որեւէ խախտում տեղի չի ունեցել»:

Ի՞նչ է ստացվում. աշխարհի մի շարք կշիռ ունեցող ԶԼՄ-ներ քննադատում են Վահագն Խաչատուրյանի՝ հանգուցյալի աճյունի մոտ դրսեւորած ոչ ընդունելի, էթիկական նորմերը խախտող վարքագիծը՝ նշելով, որ ցուցանակ է փակցված եղել լուսանկար անելու արգելքի մասին, իսկ Հայաստանից հակադարձում են, թե ոչինչ չեն խախտել, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։