Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի՞նչ լիազորություններ են նախատեսվել ռուս խաղաղապահների մանդատի փաստաթղթով. կառավարությունը մանրամասներ է ներկայացրել. «Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ի՞նչ մանդատ և ի՞նչ լիազորություններ ունի ռուսական խաղաղապահ զորակազմը Ղարաբաղում և արդյո՞ք նրանք կարող են ուժով բացել գրեթե 2 ամիս փակ Լաչինի միջանցքը։ «Ազատության» այս հարցմանն ի պատասխան, կառավարությունը փոխանցել է «ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ գործողության իրականացման մանդատի» վերաբերյալ փաստաթուղթը, որը Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են պատերազմից մոտ տասն օր անց՝ 2020-ի նոյեմբերի 21-ին։

Ի՞նչ խնդիրներ են վերապահված ռուս խաղաղապահ զորախմբին

Այդ փաստաթղթով ղարաբաղյան շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անվտանգ տարանցումը, միջազգային մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումները, մշտադիտարկի հրադադարի ռեժիմը, արձագանքի ուժի չկիրառման պարտավորությունների խախտմանը, պատասխանատվության գոտում հակազդի անկարգություններին, նպաստի Ղարաբաղում լիարժեք կյանքին, պաշտպանի կենսական նշանակության օբյեկտները և այլն։

Խաղաղապահները զենք կիրառելու իրավունք ունեն

Ըստ փաստաթղթի, առաջադրված խնդիրները կատարելիս խաղաղապահ զորախումբը զենք կիրառելու իրավունք ունի հետևյալ պայմաններում. անձնակազմին իրենց տրված առաջադրանքների կատարումից բռնի ուժով հեռացնելու փորձի դեպքում։ Զինված կազմավորումների կամ անհատների բռնի ոտնձգություններից, քաղաքացիական բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի դեպքում։

Վարչապետն անցած տարվա օգոստոսին, կառավարության նիստում խոսելով այս փաստաթղթի մասին, ասել էր, որ Ադրբեջանը այն հրաժարվել է ստորագրել, բայց պնդել էր. – «Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար է այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե՝ ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»:

Ավելի ուշ, այս տարվա հունվարին, ասուլիսում Փաշինյանը կրկին պնդեց, որ փաստաթուղթը նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության շարունակությունն է, և որ այն կարող է գործել առանց Ադրբեջանի ստորագրության։

«Ճիշտ է՝ Ադրբեջանը չի ստորագրել, բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այդ փաստաթղթում չկա որևէ նշում, որը ուժի մեջ է մտնում միայն երեք կողմերի ստորագրելուց հետո», – ասել է վարչապետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: