Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Իլիականը»` Երևանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Նոյեմբերի 26-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի  հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Գիրքը հին հունարենից թարգմանել են բանասիրական գիտությունների դոկտոր, բանասեր, թարգմանիչ Գոհար Մուտադյանը և Արամ Թոփչյանը։

Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան գրքի թարգմանիչները, գրականագետ և խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, գրականագետ, թարգմանիչ, դասախոս Հենրիկ Էդոյանը, որոնք խոսեցին գրքից, թարգմանված տարբերակից և այլն։

«Սա համաշխարհային գրականության մեծագույն կոթողներից է, որի թարգմանությունները հայերեն ինչքան շատ լինեն, այնքան լավ, և Հոմերոսը մեր սիրելի հեղինակն է, որին վաղուց էինք ուզում թարգմանել և ահա ի վերջո հասանք նրան, որ կարողացանք թարգմանել նրա առաջին երկը, երկրորդի՝ «Ոդիսական»-ի վրա արդեն աշխատում ենք»,-իր խոսքում մասնավորապես նշեց Արամ Թոփչյանը։

Անուշ ՀԱՅՐԻՅԱՆ

ՀՊՄՀ, Լրագրություն, 2-րդ կուրս