Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Իմ ամբողջ գիտակից կյանքում դրա դեմ կռիվ եմ տվել եւ չեմ կարող հանդուրժել, որ մեր իշխանության ոստիկանությունը խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն կարող է ծեծել». Քրիստինե Պողոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, օգտվելով առիթից, որ նիստին մասնակցում է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, նրան փոխանցեց քաղաքացիների դժգոհությունը. «Սեպտեմբերի 16-ին  Ռուսաստանի դեսպանատան դիմաց երկու քաղաքացի լուռ, անձայն ակցիա են իրականացրել՝ պաստառներով: Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիներին եւ ինձ հիմա ասում են, որ ոստիկանական բաժանմունքում դաժան վերաբերմունքի են արժանացել եւ ծեծվել են: Խնդրում եմ այս հարցով ուսումնասիրություն արեք եւ մեր հանձնաժողովին տեղյակ պահեք, որովհետեւ քաղաքացիներին խաղաղ ակցիա իրականացնելու համար ծեծելը իմ համար անձամբ անընդունելի է, անթույլատրելի: Ես իմ ամբողջ գիտակից կյանքում դրա դեմ կռիվ եմ տվել եւ չեմ կարող հանդուրժել, որ մեր իշխանության ոստիկանությունը խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն կարող է ծեծի ենթարկել, ինչ բացատրություն էլ ուզում է լինի»;

Քրիստինե Պողոսյանն ասաց, որ եթե պետք է՝ քաղաքացիների անուն ազգանունները կփոխանցի ու գրավոր էլ կդիմի ոստիկանությանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց. «Ձեր հնչեցրած տեղեկատվությունը ոստիկանապետի տեղակալը լսեց ու մինչեւ պարոն Ֆիդանյանը կգնա իր աշխատավայր, իր ենթակա մարմինները կուսումնասիրեն այս հարցը: Որեւէ մեկը բռնության ենթարկելու իրավասություն չունի: Ընդհակառակը, նման հարցերը խոսքով պետք է կարգավորվեն, խոսքը ամենամեծ զենքն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ