Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ընթացքում հայտնել է, որ կան մարդիկ, որոնք իր անունից արդենմի քանի օր ինչ-որ բաներ են տարածում և տեղադրում իր լուսանկարը` կոչ անելով գնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին.
     «Ինձ թվում է` ինչ-որ ապուշ փորձում է իր խմբերը ուժեղացնել: Այսքան հայհոյանք դեռ իմ մասին էտենց խիտ վիճակում չէի կարդացել: Պարզվել է, որ դա տարածում են կոտրած պրոֆիլներով, իմացա, որ դա տարածվող խմբերի հետ կապ չունի, երրորդ` իմացա, որ սա կայք աճեցնելու համար չի:

Չորրորդ` մտածում էի, որ կարող է ինչ-որ մեկի դուրը չեմ գալիս, բայց իրականում տեսա, որ Արծրուն Հովհաննիսյանի և մի քանի պատգամավորների անուններով ևս տարածվում է: Ենթադրում եմ, որ այս ամենն արվում է մեր հարևան երկրից.

«Հասկացեք, որ եթե մարդու նկարն է և տակը ինչ-որ բան է գրված, անպայման չէ, որ այդ մարդը նման բան ասած լինի»,- նախազգուշացնում է նա: