Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչո՞ւ Ադրբեջանը մինչև այժմ չի պատժվել ֆոսֆորային զենք կիրառելու համար․ Ջոն Հովելը հրաժարվեց պատասխանից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Մենք պետք է հասնենք այն իրավիճակին, երբ Հայաստանն ու Ադրբեջանն այսքան շատ ժամանակ չխլեն վեհաժողովից՝ վիճելով փաստերի շուրջ»,-Aravot.am-ի հետ զրույցում ի պատասխան մեր տարատեսակ հարցադրումների, թե ինչո՞ւ Ադրբեջանը մինչև այժմ չի կրել պատասխանատվություն Արցախի ժողովրդի դեմ ֆոսֆորային զենք կիրառելու համար և ինչո՞ւ այդ մասին արձանագրումներ չկան իր զեկույցում, այսպես պատասխանեց ԵԽԽՎ բրիտանացի պատվիրակ Ջոն Հովելը։

Նա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ներկայացրեց «Զինված հակամարտությունների շրջակա միջավայրի վրա ազդեցությունը» թեմայով զեկույց։

Մեր այն հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում Հարավայի Կովկասում լարվածության նվազեցումը, բրիտանացի պատվիրակը պատասխանեց․ «Առաջին բանը, որ ուզում եմ ասել՝ լարվածության սրացման նվազեցումն է ՀՀ-ում և Ադրբեջանում։ Երկու երկրներին ես լավ գիտեմ երկար տարիներ։ Եվ ամենավատն այն է, որ այս վեճը նրանց միջև դեռ շարունակվում է։ Ուստի ես կոչ ամ անում այս ճգնաժամի, լարվածության հրատապ դադարեցում, որպեսզի երկու կողմերը նստեն և միասին անկեղծորեն աշխատեն։ Իմ կարծիքով՝ որքան հնարավոր է հրատապ կերպով պետք է հասնել լարվածության դադարեցման։ Պետք է հասնենք այն իրավիճակին, երբ Հայաստանն ու Ադրբեջանն այսքան շատ ժամանակ չեն խլի Վեհաժողովից, որպեսզի վիճեն փաստերի շուրջ»։

Մեր հարցին՝ ինչո՞ւ մինչև այժմ Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել ֆոսֆորային զենքի կիրառման համար, Ջոն Հովելը խուսափեց պատասխանել։

Մեր հիշեցմանը՝ Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ եվրոպական դիտորդական առաքելությունը իմաստ կունենա, եթե Ադրբեջանի կողմից ևս հասանելիություն լինի, մինչդեռ Ադրբեջանը մերժում է, հետևաբար ինչպե՞ս է այս իրավիճակում պատկերացնում հարցի լուծումը, Ջոն Հովելը պատասխանեց․ «Ես գերմանացի չեմ, Մեծ Բրիտանիան այլևս Եվրոպական միության մաս չի կազմում։ Այնպես որ, իմ մոտեցումն այն է, որ հրատապ պետք է դադարեցնել լարվածությունը և շարժվել առաջ»։ Հետաքրքրվեցինք՝ իր զեկույցում ինչո՞ւ առանձին չի անդրադարձել Ադրբեջանի ագրեսիային՝ ընդդեմ ՀՀ-ի և ԼՂ-ի, ինչո՞ւ արձանագրում չկա այն մասին, որ Ադրբեջանը ֆոսֆորային զենք է կիրառել և չի պատժվել, Ջոն Հովելը ոչ մի կերպ չցանկացավ այս հարցերին պատասխանել և նորից շեշտեց՝ իր մոտեցումն է՝ լարվածության հրատապ դադարեցում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ