Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վերադարձել Երեւան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերին երկրորդ անգամ ժամանել է Հայաստան։ Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայից հետո ժամանած Զասը, ով Հայաստանում մնաց մեկ շաբաթից ավելի, բարձր մակարդակով չընդունվեց։ Հետո ՀԱՊԿ-ը բացատրեց, որ Նիկոլ Փաշինյանը Զասի հետ չի հանդիպել, քանի որ ԱՄՆ-ում էր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին (որտեղից մեկնել էր Ֆրանսիա)։ Այսօր Զասը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ և խոսել աշխատանքի արդյունքների մասին։

Զասը ժամանել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալու նպատակահարմարության շուրջ ծավալվող քննարկման ֆոնին։ Այս քննարկման ընթացքում ոչ մի փաստարկ չի բերվում այս կազմակերպությանը Հայաստանի անդամակցության օգտին, բացառությամբ նրա, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

ՀԱՊԿ-ից՝ որպես ռուս-թուրքական համակարգ, դուրս գալն անհրաժեշտ է։ Վերջին օրերին տարածաշրջանում ակտիվացել են ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ֆրանսիան, նկատվում են ռազմաքաղաքական համագործակցության պատրաստակամության նշաններ։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը պատրաստվում է այցելել Երեւան, Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ խոսել է սահմանին միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը կապված է միջազգային դիտորդական առաքելությունների մուտքը կանխելու եւ ապագա հնարավոր տեղակայումների վայրերն ընտրելու հետ։

Թե որն է ՀԱՊԿ դերը Հայաստանի հարցում եւ ինչ է նախատեսվում՝ մանրամասն այստեղ․ Ինչ է անում ՀԱՊԿ-ը գրավյալ տարածքում. Հայերը Տիկին Փելոսիին