Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանում տեղի ունեցածն Ադրբեջանում անվանում են «ահաբեկչական ակտ»․ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է.

«Ուշադրության է արժանի հատկապես տերմինների գործածությունը Իրանի և Ադրբեջանի ղեկավար պաշտոնյաների հայտարարություններում։

Իրանում տեղի ունեցածը անվանվում է «կենցաղային հողի վրա արված սպանություն», իսկ Ադրբեջանում՝ «ահաբեկչական ակտ»։ Իլհամ Ալիևի հայտարարության մեջ երկու անգամ օգտագործված «ահաբեկչական ակտ» արտահայտությունը։

2020թ. սեպտեմբերին ահաբեկիչներին իր երկիր հրավիրածը ուրիշին է մեղադրում ահաբեկչության մեջ։

Ի դեպ, Ադրբեջանում քիչ չեն մարդիկ, որոնք ոչ միայն չեն կիսում իրենց նախագահի դիրքորոշումը, այլ դրա հիմնական մեղավոր համարում են հենց Ալիևին, ում ցուցումով Իրան-Ադրբեջան սահմանը արդեն մի քանի ամիս փակ է և առանց որևէ հիմնավորման ամեն օր ոտնահարվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը»։