Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեկ դեպք է գրանցվել Ստեփանակերտում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2022 թվականի օգոստոսի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 73 հաղորդում, 55-ը՝ հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 53-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի թիվը: Այս մասով ստացվել է 6 հաղորդում: Անձնական ունեցվածքի գողության մասով ստացված 5 հաղորդումները ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և քննության փուլում են:

Յոթ օրվա ընթացքում գրանցվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման, խարդախության և թմրանյութի հայտնաբերման մեկական դեպքեր: Եվս 2 հաղորդում ստացվել է պաշտոնեական կեղծիք կամ անփութություն բնութագրմամբ և ապօրինի ծառահատման 3 դեպք է արձանագրվել:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեկ դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում: Նշանակվել է փորձաքննություն, որի ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:

Հանցագործությունները բացահայտելու նպատակով՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 4 հանցագործություն:

Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:

Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը: Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, 13-ը՝ նյութական վնասով, 3-ը՝ մարմնական:

ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 11 դեպք, 9 վարորդ եղել է անսթափ վիճակում, 197-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 3 քաղաքացի:

ՆԳ նախարարության ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողները Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն